Ալեգրին նշել է այն ակումբների անունները, որոնց մերժել է կարիերայի ընթացքում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, թե որ ակումբներին է մերժել իր մարզչական կարիերայի ընթացքում:

ITASportPress-ի հետ զրույցում իտալացին նշել է, որ 2013 թվականին, երբ նա դեռ մարզում էր «Միլանը», առաջարկ էր ստացել «Ռոմայից»։ Բայց չի համաձայնել դրան։

Հինգ տարի անց առաջարկով էր հանդես եկել Մադրիդի «Ռեալը»։ Բայց նույնիսկ այդ ժամանակ Ալեգրին որոշել էր մնալ «Յուվենտուսում»։ Անցյալ տարի Մադրիդի «Ռեալը» նորից դիմել էր նրան, և կրկին մերժում ստացել:

Վերջապես, ոչ վաղ անցյալում քայլ էր կատարել ՊՍԺ-ն՝ փոխարինող փնտրելով Մաուրիսիո Պոչետինոյին։ Ֆրանսիական ակումբին ևս չէր հաջողվել իր կողմը գրավել 54-ամյա Ալեգրիին: