Պերեսը պատմել է, թե որ թիմն է ցանկանում մարզել Զիդանը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է այն լուրերը, թե ՊՍԺ-ի ղեկավարությունն ամեն կերպ փորձում է Զինեդին Զիդանին հրավիրել փարիզյան ակումբի ճամբար։

«Զիզուն ՊՍԺ-ու՞մ: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ: Նա անընդհատ մտածում է «Ռեալի» մասին և երազում է աշխատել Ֆրանսիայի հավաքականում։ Ես նրա հետ այդ մասին չեմ խոսել, բայց լավ գիտեմ նրա նախասիրությունները։ Սակայն ոչինչ բացառել չի կարելի, բոլորը կարող են փոխել իրենց կարծիքը»,- մեջբերում է Պերեսի խոսքերը El Chiringuito-ն:

Զիդանը նախկինում մարզել է Մադրիդի «Ռեալը» և թիմի հետ երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը: