Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գնահատել է Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մասնակիցների շանսերը:
Խորվաթ ֆուտբոլիստի կարծիքով՝ Արգենտինայի հավաքականը մրցաշարի ֆավորիտն է։
«Իմ ֆավորիտը` Արգենտինան է: Նրանք հավաքել են հիանալի թիմ, որն ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ։ Նրանք շատ համակարգված թիմ ունեն: Բացի այդ, Մեսսին դեռ խաղում է Արգենտինայում: Նման խաղացող ունենալով կազմում՝ թիմը միշտ հավակնելու է ամենաբարձր տեղերին»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում 90 Min-ը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում` նոյեմբեր 21-ից դեկտեմբերի 18-ը:
Մոդրիչը և Խորվաթիայի հավաքականը ևս մասնակցելու են Մունդիալին: