Պերեսը խոսել է Լևանդովսկու` Բարսելոնա հավանական տեղափոխության մասին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունը։

«Ես «Բարսելոնայի» մարզական տնօրենը չեմ, բայց նա կարող է պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ, դա հաստատ է, թեև Ռոբերտը պայմանագիր ունի «Բավարիայի» հետ։ Իհարկե, Լևանդովսկին շատ լավն է։ Լավ կլինի, եթե նա կարողանա տեղափոխվել «Բարսելոնա». Որքան շատ բարգավաճեն «Բարսելոնան» և «Ռեալը», այնքան լավ մրցաշարի և բոլորի համար»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Մայիսի 30-ին Լևանդովսկին հայտարարեց, որ «Բավարիայում» իր դարաշրջանն ավարտվել է, և ինքը ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։ Անցած մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 50 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Լեհ հարձակվողի պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։