Եվրո-2020. Անգլիա-Դանիա խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում

Եվրո-2020-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում եզրափակչի ուղեգիրն են վիճարկում Անգլիայի և Դանիայի հավաքականները։ 30-րդ րոպեին տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հանդիպման հաշիվը բացեց դանիացիների կիսապաշտպան Միկել Դամսգորը։

Ի դեպ, Եվրո-2020-ում Անգլիայի ընտրանին առաջին գոլը բաց թողեց։ Սակայն 9 րոպե անց դանիացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Սիմոն Կյաերը, երբ փորձում էր խոչընդոտել Ռահիմ Ստերլինգի հարվածին։

Մնացած րոպեների ընթացքում թիմերը թեպետ մեծ թվով գրոհներ էին ձեռնարկում, վերջնամասում հատկապես մեծ ճնշում էին գործադրում անգլիացիները, սակայն գոլեր այլևս չտեսանք ու խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: