«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը պաշտպանել է Անգլիայի հավաքականի մարզիչ Գարեթ Սաութգեյթին։
«Դուք չգիտեք, թե ինչ եք անում»: Լռե՛ք, ծաղրածուներ։ Այս մարզիչը 1966 թվականից ի վեր լավագույնս հանդես է եկել ազգային հավաքականի հետ երկու կարևորագույն մրցաշարերում։
Նաև այն միտքը, որ Սաութգեյթն անդունդն է գցում այս թիմին` անհեթեթություն է: Այս կազմն ավելի լավը չէ, քան 2004-2006 և 1996-1998 թվականներինը: Սաութգեյթը սպասվածից լավ հանդես եկավ, թեկուզ մի քանի շահեկան ոչ-ոքիների շնորհիվ:
Հանգստացեք տղաներ և վերադարձեք ձեր նորմալ մակարդակին»,- գրել է անգլիացին իր սոցցանցում:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայի խաղում պարտվեց Հունգարիային 0:4 հաշվով և խմբում զբաղեցնում է վերջին՝ 4-րդ տեղը՝ 4 խաղից հետո վաստակելով 2 միավոր։