Եվրո-2020-ի երկրորդ կիսաեզրափակչում մրցում են Անգլիայի և Դանիայի հավաքականները։ 30-րդ րոպեին տուգանայինից կատարած ուղիղ հարվածով հանդիպման հաշիվը բացեց դանիացիների կիսապաշտպան Միկել Դամսգորը։
Եվրո-2020-ում Անգլիայի ընտրանին առաջին գոլը բաց թողեց։ Սակայն 9 րոպե անց դանիացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Սիմոն Կյաերը, երբ փորձում էր խոչընդոտել Ռահիմ Ստերլինգի հարվածին։
Առաջին կեսն ավարտվեց 1-1 հաշվով։
ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: