Չուամենին նշել է, թե ովքեր են իր կուռքերը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին անվանել է «Ռեալի» իր կուռքերը.

«Զիդանը խորհրդանիշ է «Ռեալի» համար, բայց ֆրանսիացիները Զիդանին հիշում են նաև 2006 թվականի Աշխարհի առաջնությունից: Զիդանը և Կարիմ Բենզեման իմ կուռքերն են:

Ես նաև դիտում եմ տեսանյութեր Կոբի Բրայանտի, Մայքլ Ջորդանի մասնակցությամբ: Նրանք սպորտի [բասկետբոլի] լեգենդներն են և իմ ոգեշնչման աղբյուրները»,- ասել է 22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը Marca-ին:

Հիշեցնենք, որ Չուամենին երեկ պաշտոնապես ներկայացվեց որպես Արքայական ակումբի ֆուտբոլիստ: