Ռեալը ցանկանում է 2023-ին իր կազմում տեսնել անգլիացի ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» ուշադրությունը սևեռել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի վրա:

Մադրիդյան ակումբը, Օրելիեն Չուամենիի տրանսֆերի ֆոնին, դեռ տրամադրված է թարմացնելու իր միջին գիծը և ակնկալում է համաձայնության գալ Դորտմունդի «Բորուսիայից» ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Բայց այս տարի այս տեղափոխությունը չի սպասվում։ Ամենայն հավանականությամբ, «Ռեալը» կփորձի ձեռք բերել Բելինգհեմին 2023 թվականին։

Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ մադրիդցիները կարող են այժմ համաձայնեցնել տրանսֆերի բոլոր պայմանները, իսկ տրանսֆերը ձևակերպել միայն հաջորդ տարի։

Այս դեպքում «Բորուսիան» կարող է ստանալ 90 մլն եվրո գումար:

Արքայական ակումբը կարող է խաղացողին առաջարկել 5-6 տարվա պայմանագիր։

Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը Բունդեսլիգայի 32 խաղում դարձել է 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։