Բարսելոնան ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել Չելսիին

«Բարսելոնան» «Չելսիին» առաջարկել է պաշտպան Սերժինիո Դեստին, որի դիմաց ցանկանում է ձեռք բերել Մարկոս ​​Ալոնսոյին։

Ըստ 90min-ի՝ Ալոնսոն ցանկություն ունի տեղափոխվել կատալոնական ակումբ։ «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել իր ամերիկացի ֆուտբոլիստից՝ Մարկոս ​​Ալոնսոյին ձեռք բերելու համար։

21-ամյա Դեստը Transfermarkt պորտալի կողմից գնահատվում է 18 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

31-ամյա իսպանացի Ալոնսոն, ըստ նույն պորտալի, արժե 15 միլիոն եվրո: «Չելսիի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։