Մբապեն ցանկանում էր, որ ես տեղափոխվեմ ՊՍԺ. Չուամենի

Օրելիեն Չուամենին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո խոսել է ՊՍԺ-ի հետ բանակցությունների մասին.

«Կիլիանը որոշել էր մնալ ՊՍԺ-ում: Նույնիսկ այն ժամանակ նա գիտեր, որ ես պատրաստվում եմ հեռանալ «Մոնակոյից», և նա ուզում էր իմանալ՝ արդյոք ես կարող եմ գնալ ՊՍԺ։ Բայց ես նրան ասացի, որ ցանկանում եմ միայն «Ռեալ» գնալ։ Նա ինձ հիանալի հասկանում էր։

Հենց որ «Ռեալը» առաջարկ արեց, ես գործակալին ասացի, որ նա կատարի գործարքը։ Բանակցություններ կային նաև այլ ակումբների հետ, բայց «Ռեալն» ինձ համար գլխավոր տարբերակն էր»,- շնորհանդեսի ժամանակ ասել է կիսապաշտպանը։

22-ամյա ֆրանսիացու տրանսֆերը «Ռեալի» վրա արժեցել է մոտ 100 մլն եվրո: