Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ շատ տիտղոսներ և մրցանակներ. Չուամենի

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին իր առաջին մեկնաբանությունն է տվել որպես մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ։

«Շնորհակալ եմ նախագահին, իմ գործակալին և իմ ընտանիքին: Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ շատ տիտղոսներ և պայքարեմ շատ մրցանակներ հաղթելու համար։ Շատ շնորհակալ եմ»,- մեջբերում է Չուամենիի խոսքը Mundo Deportivo-ն։

Չուամենին «Բորդոյի» սան է, ով 2020 թվականին տեղափոխվել էր «Մոնակո» 18 միլիոն եվրոյի դիմաց: 2021 թվականից 22-ամյա կիսապաշտպանը հրավիրվում է Ֆրանսիայի հավաքական։