«Բարսելոնայի» ավագ Սերխի Բուսկետսը հրաժարվում է աշխատավարձի կրճատումից:
Շաբաթ օրը կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին հանդիպել է խաղացողի ներկայացուցիչ Խոսե Մարիա Օրոբիտի հետ՝ քննարկելու աշխատավարձի հնարավոր կրճատումը: Ալեմանին բացատրել է, որ ներկայիս տնտեսական իրավիճակում «Բարսայի» ֆուտբոլիստները պետք է հրաժարվեն իրենց աշխատավարձի մի մասից: Միայն դրա շնորհիվ ակումբը կկարողանա ամռանը ինչ-որ մեկի հետ պայմանագիր կնքել։
Ինչպես հայտնում է Marca-ն, առաջին հանդիպման արդյունքներով համաձայնություն չի եղել: Բուսկետսը մտադիր չէ կրճատել աշխատավարձը։
33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց։ Ինչպես «Բարսայի» մյուս խաղացողները, այնպես էլ Բուսկետսն արդեն կրճատել էր աշխատավարձը պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով։
Նշենք, որ Ժերար Պիկեն այս նույն պայմաններով համաձայնել է քիչ աշխատավարձի: