Ռոնալդինյոն նշել է այն միակ մարզչին, ում գլխավորությամբ կցանկանար խաղալ

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտնել է, որ կցանկանար խաղալ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։

«Միակ մարզիչը, ում հետ կցանկանայի խաղալ և աշխատել` Զիդանն է: Ես միշտ հիացել եմ նրանով որպես խաղացող և հիացել եմ որպես մարզիչ։

Կարծում եմ, որ ես իսկապես կցանկանայի խաղալ նրա հետ, ինչպես նաև ունենալ նրա պես մարզիչ»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Joe-ը:

Ռոնալդինյոյի կարիերան տևել է 1998-ից մինչև 2015 թվականը։ 2005 թվականին նա ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը։