Տեբաս. Բարսելոնան փող աշխատելու մեքենա է

Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը «Բարսելոնայի» ֆինանսական դրությունը կրիտիկական չի համարում։

«Բարսելոնան» սնանկ չէ, այն փող աշխատելու մեքենա է: Պարզապես նա ստիպված կլինի վաճառել ակտիվները:

CVC-ի հետ գործարքին միանալու հրատապ անհրաժեշտություն չկա: Սա նրա համար միակ տարբերակը չէ, նա պարտավոր չէ մասնակցել գործարքին։

«Բարսելոնան» աշխատում է իրավիճակի վրա, և ես հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի, քանի որ մեզ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում: Բայց, եթե ակումբը որոշակի լծակներ կիրառի, ապա կկարողանա տրանսֆերներ իրականացնել։

Լա Լիգան չի անտեսել Բարտոմեուի գործունեությունը, և այժմ ակումբները գիտեն, թե ինչ պետք է անեն իրենց տնտեսության հետ, նման իրավիճակից խուսափելու համար»,- ասել է Տեբասը Diario Sport-ին։