Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է իր հայրենակից Անտուան Գրիզմանի վատ մրցաշրջանի մասին, ով 2022 թվականին ընդամենը մեկ գոլ է խփել։
«Շատ մեծ խաղացողներ նման շրջաններ են ունեցել՝ Զիզուն, Ռոնալդոն, Կրիշտիանուին: Պետք չէ կենտրոնանալ դրա վրա: Ամեն ինչ կստացվի, և Անտուանը կսկսի գոլ խփել: Նա պետք է շարունակի օգնել իր թիմին: պարզապես հարկավորչ էչվահատվել և անել այն ինչը նա շատ լավ է կարողանում»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:
Հիշեցնենք, որ Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում միակ գոլը 2022 թվականին խփել է «Ռայո Մաջադահոնդայի» դեմ գավաթային խաղում (5:0): Ընդհանուր առմամբ, նախորդ մրցաշրջանում նա 39 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։