Չելսին վստահ է, որ ձեռք կբերի Բարսելոնայի ֆուտբոլիստին

«Չելսին» վստահ է, որ ձեռք կբերի հարձակվող Ուսման Դեմբելեին, ում պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել էր, որ ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը, սակայն Ուսմանը չի արձագանքել առաջարկին։

Դեմբելեն իսպանական ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։ Մինչ այդ ֆրանսիացին Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է եկել Թոմաս Տուխելի գլխավորությամբ, ով այժմ մարզում է լոնդոնցիներին։ Եթե ​​Դեմբելեի տեղափոխությունն ավարտվի, ապա «Չելսին» խաղացողի հետ պայմանագիր կկնքի որպես ազատ գործակալ: