Լոնդոնի «Չելսին» մտադիր է միանգամից երկու թոփ տրանսֆեր իրականացնել այս ամառ, հայտնում է Sky Sports-ը։
«Արիստոկրատներին» պետք են «Մանչեսթեր Սիթիի» երկու խաղացողները: Խոսքը Գաբրիել Ժեզուսի և Ռահիմ Ստերլինգի մասին է։
Մանչեսթերյան ակումբը, իբր, պատրաստ է բաց թողնել երկուսին էլ այս ամառ, հատկապես երբ խոսքը վերաբերում է Ժեզուսին: Բրազիլացու ապագան «Էթիհադում» այդքան էլ հեռանկարային չի թվում Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքելուց հետո:
Երկու տրանսֆերները «Չելսիի» համար ընդհանուր առմամբ կարժենա 110 մլն ֆունտ: Երկու խաղացողների պայմանագրերն էլ ավարտվում են հաջորդ մրցաշրջանից հետո: