Անգլիա-Դանիա խաղում ֆավորիտը Դանիան է՝ չնայած նրան, թե ինչ են գրում լրագրողները. Պետեր Շմեյխել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը կիսվել է ԵՎՐՈ-2020-ի շրջանակում կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչ՝ Անգլիա-Դանիա խաղից սպասումներով.

«Եթե անկեղծ, կարծում եմ, որ Դանիան ֆավորիտ է: 2 թիմի մարզիչներն էլ նման են խաղաոճով: Նրանք նույնկերպ են աշխատում ֆուտբոլիստների հետ: 2 թիմն էլ շատ հստակ է խաղում պաշտպանությունում և կիսապաշտպանությունում: Ե՛վ Անգլիայի, և՛ Դանիայի եզրերում կրեատիվ խաղացողներ են գործում ու վտանգավոր պահեր են ստեղծում:

Ես, իրոք, կարծում եմ, որ 2 թիմն էլ հավասարազոր են. և կապ չունի, թե ինչ են գրում լրագրողները: Կհաղթի այն թիմը, ում բախտը կբերi»,-ասել է Շմեյխելը:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: