Մաուրիսիո Պոչետինոն այլևս չի մարզի ՊՍԺ-ն։ Փարիզցիների ղեկավարությունը տեղեկացրել է մարզչին, որ նա այլևս չի աշխատի թիմի հետ, հայտնում է RMC Sport-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ արգենտինացուն ՊՍԺ-ի մարզչի պաշտոնում կփոխարինի Զինեդին Զիդանը։
Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել է 2021 թվականի հունվարին, իսկ ամռանը երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվականը։
Արգենտինացին ակումբի հետ նվաճել է Ֆրանսիայի գավաթը և սուպերգավաթը, ինչպես նաև այս մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը: