Մոնակոն ու ևս 3 ակումբ միացել է Լիվերպուլի ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տակումի Մինամինոն կարող է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է This is Anfield-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ճապոնացու գործակալ Յուսուկե Ակիյաման բանակցություններ է վարում այլ ակումբների հետ։

Նշվում է, որ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Վուլվերհեմփթոնը»,  «Սաութհեմփթոնը», «Ֆուլհեմը» և «Մոնակոն»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև «Լիդսը» և «Լացիոն»։

«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Մինամինոյի տրանսֆերը 20 միլիոն եվրոյով։ Նախորդ մրցաշրջանում ճապոնացին բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 10 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։