Հայտնի է` ով կլինի Զիդանի օգնականը ՊՍԺ-ում, եթե վերջինս դառնա գլխավոր մարզիչ

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն կլինի Զինեդին Զիդանի օգնականը, եթե վերջինսդառանա ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ֆրանսիացի լրագրող Կլեման Կարպանտիեն։

Նախկինում Մակելելեն աշխատել է Լոնդոնի «Չելսիում», որպես սկաուտ։ ՊՍԺ-ում ֆրանսիացին պետք է վերամիավորվի Զինեդին Զիդանի հետ, ում հետ միասին հանդես է եկել որպես Մադրիդի «Ռեալում» և Ֆրանսիայի հավաքականում։

Հիշեցնենք, որ Մակելելեն իր կարիերայի ընթացքում երկու անգամ խաղացել է ՊՍԺ-ում։ Ավելին, ֆրանսիացին աշխատել է որպես թիմի գլխավոր մարզչի օգնական, երբ այն գլխավորում էր Լորան Բլանը։