Մարոտա. Մեր նպատակն է ավարտել բոլոր տրանսֆերները մինչև հունիսի վերջ

Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ ակումբը մտադիր է իր տրանսֆերային արշավն ավարտել մինչև հունիսի վերջ։

«Մեր նպատակն է ավարտել բոլոր տրանսֆերները մինչև հունիսի վերջ։ Մենք ցանկանում ենք, որ Ինձագին հաջորդ մրցաշրջանում նոր թիմ ստանա։ Նրան ժամանակ կպահանջվի մինչմրցաշրջանի համար: Նա մինչև նոր մրցաշրջանը պետք է ամբողջովին ճանաչի ֆուտբոլիստներին»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

Հիշեցնենք, որ ակումբը մոտ է երկու ազատ գործակալների՝ Հենրիխ Մխիթարյանի և Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելուն։