Բարսելոնայում շահավետ են համարում Յունայթեդի առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդը» 60+20 միլիոն եվրո է առաջարկում «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի համար: Իսպանական ակումբը շահավետ է համարում այս առաջարկը, հայտնում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 2022/2023 մրցաշրջանից անգլիական թիմը կմարզի Էրիկ տեն Հագը, ով 25-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի հետ աշխատել է «Այաքսում»: Տեն Հագն է, ով պնդում է դե Յոնգի հետ պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Դե Յոնգը «Բարսելոնայի» խաղացող է դարձել 2019 թվականին։ Անցած մրցաշրջանում հոլանդացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: