ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Գերմանիայի հավաքականին՝ կանանց հավաքականի մարզաշապիկով խաղալու համար

Գերմանիայի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումն Անգլիայի ընտրանու հետ անցկացրեց կանանց հավաքականի մարզաշապիկով։ Եվրոյի նախօրեին կանանց հավաքականին աջակցության նման ժեստը ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի խախտում էր, հայտնում է Footyheadlines ինտերնետային պորտալը, որը մասնագիտացած է ֆուտբոլային սարքավորումների վրա։

Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն կարող է պատժել գերմանացիներին, կանանց ազգային հավաքականի շապիկով, Գերմանիայի տղամարդկանց հավաքականի խաղի համար։ Բանն այն է, որ Գերմանիայի կանանց հավաքականի տարբերանշանին երկու աստղ կա, ինչը նշանակում է հաղթանակներ Աշխարհի երկու առաջնությունում։ Տղամարդկանց հավաքականը պետք է ունենա չորս աստղ, քանի որ չորս անգամ է հաղթել Աշխարհի առաջնությունում։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կանոնները տղամարդկանց և կանանց հավաքականներին արգելում են աստղեր փոխանակել Աշխարհի առաջնություններում հաղթանակների հետ կապված : Գերմանիայի տղամարդկանց հավաքականն իրավունք ուներ հանդիպումն անպատիժ խաղալ կանանց հավաքականի մարզաշապիկով, եթե տարբերանշանի վերևում ավելացներ ևս երկու աստղ։