Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի հետ խաղալու մասին.
«Ֆլորենտինոն [Պերեսը] մեզ անվանում է «երեք տենորներ»:
Կրոսը, Մոդրիչը և ես վաստակել ենք տարիներ շարունակ հիշվելու իրավունքը»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը As-ին։
Կիսապաշտպանական այս եռյակը «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայի 4 գավաթ (Կրոսն իր 5 գավաթներից մեկը նվաճել է «Բավարիայի» հետ): Նրանք միասին Արքայական ակումբում հանդես են գալիս 2014 թվականից: