ՊՍԺ-ն ցանկանում է Միլանի «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին տեսնել Փարիզում։ Լրագրող Ադրիեն Գրենյեի տեղեկություններով, սլովենացին տեղափոխության դեպքում ՊՍԺ-ում երկու անգամ ավելի շատ կստանա, քան «Ինտերում»:
Նշվում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը ցանկանում է նախ համոզել անձամբ ֆուտբոլիստին միանալ թիմին՝ նախքան «Ինտերին» տրանսֆերային պաշտոնական առաջարկ անելը։ Բանն այն է, որ սլովենացին տրամադրված է շարունակել ելույթները «ներաձուրիների» կազմում:
Շկրինյարի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»։ «Ազնվականները» կարող են ձեռք բերել Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստին Ռոմելու Լուկակուի դիմաց, որը ցանկություն ունի վերադառնալ «Ինտեր»: