Քեյնն Իտալիային անվանել է Աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը

Հարի Քեյնը մոռացել է, որ Իտալիայի հավաքականը չի նվաճել Ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր, հայտնում է SportsCenter-ը:

Ազգերի լիգայի խաղարկությունում Գերմանիայի հետ խաղից հետո անգլիացի հարձակվողը պատասխանել է այն հարցին, թե որ երեք թիմերն են Աշխարհի առաջնության ֆավորիտ:

«Շատ լավ թիմեր կան։ Կան եվրոպական թոփ թիմեր՝ մենք, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, ինչպես նաև Բրազիլիան, Արգենտինան։

Ամբողջ աշխարհում կան բարձրակարգ թիմեր։ Աշխարհի առաջնությունում հաղթելու համար պետք է բարձր, շատ բարձր մակարդակով 7 հանդիպում անցկացնել»,- ասել է Քեյնը։

Իտալիայի հավաքականը Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգիր չի նվաճել։ Փլեյ-օֆֆում Ռոբերտո Մանչինիի թիմը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային 0:1 հաշվով:

ԱԱ 2022-ը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։