Ազար. Ես նորից կլինեմ այն ​​խաղացողը, ինչպիսին առաջ էի

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Լեհաստանի դեմ Բելգիայի 6:1 հաշվով հաղթանակից հետո Էդեն Ազարը խոսել իր մարզավիճակից և ելույթից:

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վստահ է, որ իրեն կհաջողվի վերագտնել իր մարզավիճակը՝ ստանալով ավելի շատ խաղաժամանակ: Կլինեմ այն ​​խաղացողը, ինչպիսին առաջ էի:

«Ես միշտ ասել եմ դա: Պատրաստվում եմ վերադառնալ նրան, ինչպիսին որ եղել եմ ժամանակին` խաղալով ավելի շատ խաղեր և րոպեներ»,- ասել է Ազարը RTL-ին։

«Այս խաղում շանսեր ունեի, բայց, ցավոք, բաց թողեցի: Կտեսնենք հաջորդ անգամ: Ամեն դեպքում արդյունքը պարզապես հիանալի է»,- հավելել է 31-ամյա վինգերը: