Մենք հպարտ ենք մեր թիմով. Ալբա

«Բարսելոնայի» ու Իսպանիայի պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է Եվրո-2020-ի կիսաեզրափակչի խաղում Իտալիայից կրած պարտությունը:

«Սա ուժեղ հարված է, մենք ավելիին էինք արժանի: Բայց այդպիսին է 11 մետրանոց հարվածաշարը: Մենք հպարտ ենք մեր թիմակիցներով ու անձնակազմով: Մենք ունենք զարմանալի թիմ:  

Մենք արժանի էինք եւս մեկ գոլի հեղինակ դառնալ:

Ես ազգային հավաքականում խաղում եմ արդեն 9-10 տարի, իսկ իսպանական այսպիսի թիմ վաղուց չէի տեսել: Հուսով եմ, որ ես այստեղ կխաղամ այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանամ համապատասխանել ազգային հավաքականի մակարդակին:

 Մարդիկ կարող են հպարտանալ Իսպանիայի այս ազգային հավաքականով: Մենք մեր ամբողջ ուժը տվեցինք: Թիմը հիանալի մրցաշար անցկացրեց: Մենք պետք է հպարտանանք մեր արածով: Անձամբ ես դեռ կարող եմ շատ բան տալ այս թիմին»,-ասել է Ալբան:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: