Գվարդիոլան նշել է Սիթիի երկու գլխավոր տրանսֆերային նպատակները

«Մանչեսթեր Սիթին» որոշել է, թե որ դիրքերը պետք է ամրապնդվեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է թիմ հրավիրել նոր ձախ պաշտպանի և հենակետային գոտու խաղացողի։

Ինչպես հայտնում է ESPN-ը, Անգլիայի չեմպիոնը պաշտպանության եզրում դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» նախկին խաղացող Մարկ Կուկուրելային, ով այժմ հանդես է գալիս «Բրայթոնում»։ Ինչ վերաբերում է հենակետային կիսապաշտպանի դիրքին, ապա Ֆերնանդինյոյի փոխարեն Գվարդիոլան ցանկանում է իր կազմում տեսնել «Լիդսի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսին։

Հիշեցնենք, որ «Ման. Սիթին» արդեն պայմանագիր է կնքել 2 հարձակվողի հետ` Էրլինգ Հոլանդ և Խուլիան Ալվարես: