Էմանուել Մակրոնը խոսել է Մբապեի որոշման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը։

Ֆրանսիացի հարձակվողը նոր պայմանագիր է կնքել փարիզեցիների հետ մինչև 2025 թվականը՝ մերժելով Մադրիդի «Ռեալի» առաջարկը։

Դուք խոսել եք Կիլիան Մբապեի հետ, ինչպես է նա պատմել:

-Ինձ հաջողվեց խոսել Մբապեի հետ, բայց նա ինքն է կատարել իր ընտրությունը:

Նա ցույց տվեց, որ շատ հասուն է։ Կիլիանը պատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր կարիերան կառուցելու համար»,- ասել է Էմանուել Մակրոնը RMC Sport-ին։