Սա կլինի հիշեցում, թե ինչպես են խաղում աշխարհի առաջատար ֆուտբոլիստները. Միխնևիչ

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչն ամփոփել է Ազգերի լիգայի Բելգիայի հետ հանդիպման արդյունքը

«Հանդերձարանում գտնվող ֆուտբոլիստներին ասացի, որ մենք դեռ երկար կհիշենք այս հանդիպումը, բայց նրանք պետք է օգտագործեն այն որպես հիշեցում, թե ինչպես են խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Մենք պետք է հետևենք նրանց օրինակին։

Մենք չենք ուզում անդրադառնալ նրան, թե ինչ սխալ ենք արել, կամ ինչն այնպես չստացվեց»,- ասել է Միխնևիչը ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջին։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի շրջանակում Բելգիան սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախել է Լեհաստանին: