Արդեն 10 տարի կատարվում է այն, ինչի մասին երազել եմ` կրել Ռեալի մարզաշապիկը. Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է իր հույզերով ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո։

«Շատ ուրախ եմ հայտարարել, որ կշարունակեմ խաղալ աշխարհի լավագույն ակումբում։ Արդեն 10 տարի կատարվում է այն, ինչի մասին երազել եմ` կրել Ռեալի մարզաշապիկը: Բայց ես դեռ հուզված եմ, կարծես իմ առաջին օրն է ակումբում:

Մենք շարունակում ենք: Hala Madrid»,- գրել է Մոդրիչը։

Լուկան «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ակումբի հետ նա նվաճել է 20 գավաթ, այդ թվում՝ 5 հաղթանակ Չեմպիոնների լիգայում։