Սա իմ կարիերայի ամենադժվար խաղերից մեկն էր. Բոնուչի

«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ խաղում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակը:

«Սա իմ երբևէ անցկացրած ամենադժվար հանդիպումն է: Ես շնորհավորում եմ Իսպանիային այն բանի համար, ինչ նրանք ցույց տվեցին այսօր: Բայց Իտալիայի այս թիմը հերթական անգամ ցույց տվեց իր վճռականությունն ու դժվար պահերը հաղթահարելու ունակությունը: 

Մնացել է ևս մեկ քայլ: Ընդամենը մեկ քայլ… Այն, ինչ մենք անում ենք, անհավանական է, բայց մենք չպետք է կանգ առնենք այստեղ: Մենք եզրափակչում ենք, որը տեղի կունենա 5 օրից, և մեզ անհրաժեշտ է նույն  անձնազոհությունը` այսքան տարի անց այս գավաթը տուն բերելու համար»,-Բոնուչիի խոսքերն է փոխանցում  football-italia.net-ը:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: