«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը խոսել է իր թիմակից Կևին դե Բրույնեի հետ խաղալու մասին:
«Դա անհավանական է: Իմ կարծիքով, նա աշխարհի լավագույն խաղացողն է, գոնե նրանցից մեկը։
Եվ, իհարկե, ես ամեն օր սովորում եմ նրանից՝ դիտելով, թե ինչ է նա անում խաղադաշտում և դրանից դուրս: Նրան նայելը պարզապես հաճույք է:
Նա իսկական պրոֆեսիոնալ է։ Նրան հետևելն ինձ օգնում է ավելի կատարելագործվել»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում SportBible-ը: