Խետաֆեի նախագահ. 45 րոպե առաջ Բեյլի գործակալը մեզ առաջարկեց պայմանագիր կնքել

«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտարարել է, որ իր ակումբը կարող է պայմանագիր կնքել Գարեթ Բեյլի հետ:

«45 րոպե առաջ ինձ զանգահարեց Բեյլի գործակալը: Նա մեզ առաջարկեց իր հաճախորդի ծառայությունները և ասաց, որ խաղացողը ցանկանում է պայմանագիր կնքել։ Մենք, անշուշտ, կդիտարկենք և կուսումնասիրենք այս հնարավորությունը»,- Տորեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ Բեյլը պատրաստ էր ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան, եթե Ուելսի հավաքականը չմասնակցեր Աշխարհի առաջնությանը։ Այնուամենայնիվ, ուելսցիները կխաղան ԱԱ 2022-ում, ուստի Բեյլը կմնա առնվազն ևս մեկ մրցաշրջան:

32-ամյա վինգերն այս պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։