Նա ասաց, որ խաղից հետո ինձ կտա իր մարզաշապիկը, իսկ ես ասացի….Մատերացի

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է Ֆրանսիայի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի հետ 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում տեղի ունեցած միջադեպի մասին։

Մատերացին սադրել էր Զիդանին, ինչից հետո ֆրանսիացին գլխով հարվածել էր իտալացու կրծքին ու լրացուցիչ ժամանակում հեռացվել խաղադաշտից։ Իտալիան հաղթել էր եզրափակչում (1:1, 11 մետրանոցներով՝ 5:3):

«Զիդանի հարվածը՞: Ես սա չէի սպասում: Իմ բախտը բերեց, որ այդ դրվագն անսպասելի եղավ ինձ համար, քանի որ եթե ես ակնկալեի նման բան և պատրաստվեի դրան, ապա վստահ եմ, որ երկուսս էլ կհեռացվեինք:

Մի քանի անգամ բախվեցինք տուգանային հրապարակում։ Նա գոլ խփեց առաջին խաղակեսում, և մարզիչը [Մարչելո Լիպպին] խնդրեց ինձ հետևել նրան:

Մեր առաջին բախումից հետո ես ներողություն խնդրեցի, բայց նա վատ արձագանքեց։

Երրորդ բախումից հետո ես բարկացա, և նա ասաց, որ խաղից հետո ինձ կտա իր մարզաշապիկը։ Ես պատասխանեցի, որ կնախընտրեմ նրա քրոջը, այլ ոչ թե շապիկ»,- ասել է Մատերացին Instagram-ի ուղիղ եթերում: