Անհնար է նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա. Դոննարումմա

Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մեկնաբանել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ խաղում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակը:

«Դա հեշտ չէր, բայց այս թիմի ուժի շնորհիվ մեզ հաջողվեց դուրս գալ եզրափակիչ:

Անհնար է նկարագրել, թե ինչպ  եմ ես հիմա զգում: Մենք այս հաղթանակը նվիրում ենք վնասվածք ունցեղ Սպինացոլային: Խաղից առաջ նա մեզ տեսանյութ ուղարկեց:

Սիրիգուն խոսեց ինձ հետ 11 մետրանոց հարվածաշարից առաջ, բայց ես մանրամասներ չեմ բացահայտի: Ես հանգիստ էի, քանի որ գիտեի, որ կարող եմ օգնել թիմին:

Իսպանիան շատ ուժեղ է, բայց Իտալիայի այս հավաքականը շատ մեծ կամք  ունի, մենք երբեք չենք հանձնվում, դա ակնհայտ էր, քանի որ մենք դիմացանք մինչև վերջ և  հաղթանակ տարանք: Այնուամենայնիվ, Իսպանիան արժանի է մեծ գովեստի ՝ մեզ այսքան շատ խնդիրներ ստեղծելու համար»-դարպասապահի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: