Լապորտան աշխատավարձերի առավելագույն շեմ է սահմանել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նոր ֆինանսական կանոններ է մտցրել թիմի ներսում։

Ինչպես հաղորդում է As-ը, «Բարսելոնայում» ֆուտբոլիստների համար աշխատավարձի առավելագույն շեմ է սահմանվել՝10 միլիոն եվրո մաքուր գումար: Դրանով պայմանավորված՝ նախատեսվում է զգալիորեն կրճատել աշխատավարձերի չափը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խաղացողներին այժմ վճարվում է ընդհանուր 560 միլիոն եվրո:

Նոր նշաձողի պատճառով կատալոնացիներն չեն կարողացել պայքարել պաշտպան Անտոնիո Ռուդիգերի (տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ») և հարձակվող Մոհամեդ Սալահի («Լիվերպուլ») համար։ Առաջինը ցանկանում էր ստանալ 12 միլիոն, երկրորդը՝ 17 միլիոն։

Նորամուծությունը կազդի նաև թիմի ներկայիս խաղացողների վրա, որոնք 10 միլիոն եվրոյից բարձր աշխատավարձ ունեն: Որոշ դեպքերում դրանք կկրճատվեն մինչև 50%: