Կիլիան Մբապեն գլխավորել է CIES-ի վարկածով աշխարհի ամենաթանկ խաղացողների վարկանիշը։
CIES Football Observatory հետազոտական կենտրոնը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը՝ գնահատելով նրանց պոտենցիալ տրանսֆերային արժեքը։
Վարկանիշը գլխավորել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով գնահատվել է 205,6 մլն եվրո։
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը ամենաթանկ կենտրոնական պաշտպանն է (109,6 մլն), «Լիվերպուլից» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ամենաթանկ եզրային պաշտպանն է (87,4 մլն), իսկ «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Պեդրին ամենաթանկ կիսապաշտպանն է (135,1 մլն), դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման ՊՍԺ-ից որպես ամենաթանկ դարպասապահ գնահատվում է (73,7 մլն).
Վարկանիշի թոփ 100-ում ամենաշատն են Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները՝ 41։
Աշխարհի ամենաթանկ խաղացողների թոփ 10-ն` ըստ CIES Football Observatory-ի.
- Կիլիան Մբապե- ՊՍԺ` 205,6 մլն եվրո
- Վինիսիուս Ժունիոր- «Ռեալ Մադրիդ»` 185.3
- Էրլինգ Հոլանդ- «Մանչեսթեր Սիթի»՝ 152.6
- Պեդրի- «Բարսելոնա»՝ 135.1
- Ջուդ Բելինգհեմ, «Բորուսիա Դորտմունդ»՝ 133.7
- Ֆիլ Ֆոդեն- «Մանչեսթեր Սիթի»՝ 124
- Ֆրենկի դե Յոնգ- «Բարսելոնա»՝ 112.5
- Լուիս Դիաս- «Լիվերպուլ»՝ 110
- Ռուբեն Դիաշ- «Մանչեսթեր Սիթի»՝ 109.6
- Ֆերան Տորես- «Բարսելոնա»՝ 109.5