Ռոմանո. Ինտերը մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարի Մխիթարյանի տրանսֆերի մասին

Միլանի «Ինտերը» մոտ ժամանակներս պետք է պաշտոնապես հայտարարի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «գայլերի» հետ և որոշել է միանալ «ներաձուրիներին»:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Մխիթարյանի պաշտոնական ներկայացումը որպես Ինտերի խաղացող պետք է տեղի ունենա մոտ ապագայում։ Պայմանագիրը կկնքվի մինչև 2024 թվականը։

Հիշեցնենք, որ «Ինտերը» բանակցություններ է վարում նաև Պաուլո Դիբալայի հետ, ով «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։ Բացի այդ, «ներաձուրիները» ցանկանում են ձեռք բերել «Տորինոյի» պաշտպան Գլեյսոն Բրեմերին: