Ռեալը հայացքն ուղղել է Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստի վրա

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի ծառայություններով։ «Բլանկոսներն» ուշադրություն են դարձրել բրազիլացի ֆուտբոլիստին այն բանից հետո, երբ չկարողացան ձեռք բերել Կիլիան Մբապեին և Էրլինգ Հալանդին: Հաղորդում է Cadena Ser-ը:

Ինքը` Ժեզուսն, ամենայն հավանականությամբ կլքի մանչեսթերյան ակումբը Էրլինգ Հոլանդի տրանսֆերից հետո: Հարձակովի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ժեզուսի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։