Հոլանդ. Նա ինձ անբարոյական անվանեց

Էրլինգ Հոլանդը խոսել է Ազգերի լիգայի խաղի ժամանակ Ալեքսանդր Միլոշևիչի հետ ունեցած կոնֆլիկտի մասին:

«Նախ՝ նա ինձ անբարոյական անվանեց: Վստահաբար կարող եմ ասել, որ այդպես չէ։

Երկրորդ, նա ասաց, որ կջարդի ոտքս, և մեկուկես րոպե անց ես գոլ խփեցի։ Դա պարզապես հիանալի էր»,- ասել է Նորվեգիայի ու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը TV2-ին:

Այդ խաղում Նորվեգիան կարողացավ հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել Շվեդիային: Էրլինգ Հոլանդը հյուրերի կազմում դարձավ դուբլի հեղինակ: