«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին հնարավոր ակնարկ է արել «Ռեալում» խաղալու ցանկության մասին:
«Ինձ դուր է գալիս Մադրիդը: Քաղաքի տեսարժան վայրերից ես կցանկանայի այցելել «Բեռնաբեու»՝ ավելի մոտիկից ծանոթանալու նրան։ Ցավոք, ես դեռ հնարավորություն չեմ ունեցել խաղալ այս մարզադաշտում»,- GQ-ին տված հարցազրույցում ասել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը:
Օրերս հայտնի դարձավ, որ 26-ամյա գերմանացին հրաժարվել է երկարաձգել «Բավարիայի» հետ գործող պայմանագիրը։ Գնաբրիին գնելու գլխավոր հավակնորդների թվում է Մադրիդի «Ռեալը»: Սակայն իսպանական մամուլը հայտնում է, որ «Ռեալը» դեռևս չի պատրաստվում աշխատել այդ ուղղությամբ:
26-ամյա գերմանացին ավարտված մրցաշրջանում «Բավարիայի» կազմում մասնակցել է 47 հանդիպման` դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: