Ես խոստացել եմ և պետք է անեմ. Ռոնալդո

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն սկսում է իր ճանապարհորդությունը Վալյադոլիդից դեպի Սանտյագո դե Կոմպոստելա` հեծանիվով։

Ռոնալդոն` ում պատկանում է «Վալյադոլիդի» բաժնետոմսերի 51%-ը, կանցնի 450 կիլոմետր:

«Ես խոստացել էի, որ կանցնեմ սուրբ Հակոբոսի ճանապարհով, եթե վերադառնանք Լա Լիգա: Քանի որ ես չեմ կարող վազել, ես դա կանեմ հեծանիվով:

Հիանալի կլինի։ Գիտեմ, որ դժվար կլինի, բայց տպավորությունները կլինեն անմոռանալի»,- փոխանցում է Ռոնալդոի խոսքերը The Guardian-ը։

«Վալյադոլիդը» Սեգունդայի վերջին խաղում հաղթեց «Ուեսկային» 3:0 հաշվով և մրցաշրջանն ավարտեց երկրորդ հորիզոնականում։ Այսպիսով` ակումբը 1 տարվա դադարից հետո վերադարձավ Լա լիգա: