ՊՍԺ-ի կազմում հնարավոր են զգալի փոփոխություններ մարզական տնօրենի փոփոխությունից հետո։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, Լուիս Կամպոսը երեք տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ և փոխարինել Լեոնարդոյին մարզական տնօրենի պաշտոնում։
Կամպոսը ցանկանում է ձեռք բերել հինգ նոր խաղացողների, նա ցանկանում է ավելացնել ֆրանսիացիների թիվը ՊՍԺ-ում։
Բացի այդ, նոր տնօրենը մտադիր է վաճառել մի քանի խաղացողների։ Նրանց թվում են Լևեն Կուրզավան, Մաուրո Իկարդին, Անդեր Էրերան, Իդրիսա Գուեյեն, Ջորջինիո Վեյնալդումը և Լեանդրո Պարեդեսը։