Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանդը մեկնաբանել է Ազգերի լիգայում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Մենք շատ ուրախ և հպարտ ենք Փարիզում այս ֆանտաստիկ հանդիպման համար: Իմ հարգանքները խաղացողների նկատմամբ. Դանիայում մարդիկ այս հաղթանակը տոնելու են փողոցներում։ Ուրախ ենք մեր հայրենակիցներին ուրախացնելու համար։
Սա մեծ հաղթանակ է: Մենք երկար էինք պատրաստվում այս հանդիպմանը։ Մենք ցանկանում էինք տիրել միջին գծին և մեր թիկունքում տարածություն չտալ ֆրանսիացիներին։
Մենք պետք է փոխեինք խաղային համակարգը, և հիանալի է, որ խաղացողները կարողացան վերակառուցել խաղը»,- Յուլմանդի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։