Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման արձագանքել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի վերջին խոսքերին։
Արգենտինացին ասել է, որ 2021/22 մրցաշրջանի ավարտին հենց Կարիմը պետք է ստանա «Ոսկե գնդակը»։
«Այո, ես լսել եմ, թե ինչ է ասել Մեսսին. նման խաղացողի նման խոսքերն ինձ ոգեշնչում են բարելավելու իմ խաղը»,- ասել է Բենզեման ESPN-ին տված հարցազրույցում:
2021/22 մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, Լա լիգան և Իսպանիայի սուպերգավաթը, դառնալով Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։