Բենզեման նշել է, թե որն է իր գլխավոր նպատակը

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է մոտ ապագայի իր ծրագրերով։

«Ես դեռ շատ ծրագրեր ունեմ ապագայի համար։ Ես ցանկանում եմ նվաճել գավաթներ, հաղթել Չեմպիոնների լիգան մեկ կամ մի քանի անգամ։ Իսկ ազգային հավաքականի հետ ես, անկասկած, կցանկանայի հաղթել Աշխարհի առաջնությունում:

Աշխարհի չեմպիոնի գավաթը բարձրացնելու հնարավորությունն ինձ համար գագաթնակետ կլիներ։ Աշխարհի առաջնությունում հաղթելը կլիներ գլխավոր երազանքի իրականացումը: Ազգային հավաքականի հետ գավաթը վերցնելն անհավանական էմոցիա է։

Այնպես որ, իհարկե, ես ձգտում եմ այդ գլխավոր մրցանակին: Սա ամենաբարձր մակարդակն է, որին կարելի է հասնել ազգային հավաքականի հետ։ Մենք ամեն ինչ կանենք դրան հասնելու համար»,- ասել է Բենզեման Onze Mondial-ին: